https://arm.sputniknews.ru/20260522/vrastani-masin-pashinjani-hajtararutjan-shaharun-errvord-erkrnern-en-pvordzaget-102506157.html
Վրաստանի մասին Փաշինյանի հայտարարության շահառուն երրորդ երկրներն են. փորձագետ
Վրաստանի մասին Փաշինյանի հայտարարության շահառուն երրորդ երկրներն են. փորձագետ
Sputnik Արմենիա
Ջոնի Մելիքյանն արձանագրում է, որ Հայաստանի և Վրաստանի անկախության 30 տարվա ընթացքում տարբեր երկրներ փորձել են Հայաստան-Վրաստան հարաբերություններում իրենց… 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T20:29+0400
2026-05-22T20:29+0400
2026-05-22T20:45+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
նիկոլ փաշինյան
իրակլի կոբախիձե
եվրամիություն
ջոնի մելիքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/17/87067651_0:200:2928:1847_1920x0_80_0_0_8afb9dbcb46e4406fb8ace04e4ca0901.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Հայ–վրացական հարաբերությունների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պետք է դիտարկել զուտ որպես քաղաքական օրակարգի մի մաս. Sputnik Արմենիային ասել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։Մայիսի 22-ին հրավիրված ասուլիսում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունները պատմական ու եղբայրական են, և որևէ երրորդ կողմի հետ ունեցած հարաբերությունների հետ կապ չունեն։Մայիսի 21-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, թե եվրոպական բյուրոկրատիան չի կարող Վրաստանին Հայաստանի դեմ հանել։ Նա նշել էր, որ տեղական գործակալներն ու նրանց արտասահմանյան հովանավորները փորձում են ինչ-որ կերպ հակադրել Վրաստանը Հայաստանին, այդ թվում՝ համեմատությունների միջոցով, բայց ապարդյուն։Մելիքյանի համոզմամբ` Փաշինյանի հայտարարության հիմնական շարժառիթը ևս տարբեր հարթակներում պարբերաբար հնչող համեմատականներ են, որտեղ Հայաստանը եվրոպական դիտանկյունից ավելի դրական է ներկայացվում, Վրաստանը` բացասական։«Վարչապետի հայտարարության առաջին շահառուն, իմ կարծիքով, պաշտոնական Թբիլիսին է, որին ասվում է, որ Հայաստան-Վրաստան հարաբերություններն անփոփոխ են, բարեկամական են, դինամիկ զարգացող են։ Մյուս շահառուն 3-րդ երկրներն են, որոնց ցույց է տրվում, որ պետք չէ այս հարաբերությունների վրա ինչ-որ ձևով ազդել»,– ասում է Մելիքյանը։Ինչ վերաբերում է Կոբախիձեի հայտարարությանը, Մելիքյանի կարծիքով, այն ուղղված է եղել ոչ թե Երևանին, այլ ԵՄ–ին։Մեր զրուցակիցն արձանագրում է, որ եթե աշխարհաքաղաքական կամ որևէ այլ փոփոխություն տեղի չունենա, ապա Վրաստան– ԵՄ հարաբերություններում առկա ճգնաժամը կարող է շարունակվել մինչև 2028թ–ը։Իրավիճակը, ըստ Մելիքյանի, որոշակիորեն կարող է փոխել ԱՄՆ–ի մոտեցումը, որտեղ Վրաստանի նկատմամբ դրական դինամիկա է նկատվում. կան հանդիպումներ, այցեր, առայժմ զգուշավոր հայտարարություններ։«Հայաստանի և Վրաստանի անկախության 30 տարվա ընթացքում տարբեր երրորդ երկրներ փորձել են Հայաստան-Վրաստան հարաբերություններում իրենց շահերից բխող ինչ–ինչ փոփոխություններ ստանալ։ Բայց դա, իմ կարծիքով, նրանց չի հաջողվել և չի էլ հաջողվի, քանի որ Երևանն ու Թբիլիսին միշտ գնահատել են այդ հարաբերությունները և միշտ փորձել են երրորդ կողմերի ազդեցությունից զերծ պահել դրանք` լինեն այդ երկրները տարածաշրջանի երկրներ, թե տարածաշրջանից դուրս գտնվող, բայց տարածաշրջանում շահեր ունեցողներ։ Ուստի այս պարագան, իմ կարծիքով, բոլորի համար ուսուցողական պիտի լինի, որ այս հարաբերությունների վրա չփորձեն ինչ-որ ձևով ազդել»,– ասում է Մելիքյանը։Նրա խոսքով` կարևոր է նաև, որ Թբիլիսիում ևս ճիշտ գնահատեն Հայաստանի մոտեցումը, դրական եզրակացություններ անեն և շահագրգռված լինեն շարունակելու Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը, փոխայցերի դյուրացումը, հատկապես` տուրիստական սեզոնին ընդառաջ։Հիշեցնենք՝ մարտի 11-ին Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում հայտարարեց, որ Հայաստանի եվրաինտեգրման գլխավոր խնդիրը Եվրամիության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված կարգավիճակն է։Մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց՝ Հայաստանը շահագրգիռ է, որ Եվրամիություն-Վրաստան հարաբերությունները կարգավորվեն և այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են։Հայաստանը որոշակի աշխատանքներ է տանում, որ ԵՄ-Վրաստան հարաբերությունները կարգավորվեն
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/17/87067651_100:0:2829:2047_1920x0_80_0_0_fe8cf04227bdf5ceaa4d629d729dfcdd.jpg.webp
հայաստան, վրաստանի հանրապետություն, նիկոլ փաշինյան, իրակլի կոբախիձե, եվրամիություն, ջոնի մելիքյան
հայաստան, վրաստանի հանրապետություն, նիկոլ փաշինյան, իրակլի կոբախիձե, եվրամիություն, ջոնի մելիքյան
Ջոնի Մելիքյանն արձանագրում է, որ Հայաստանի և Վրաստանի անկախության 30 տարվա ընթացքում տարբեր երկրներ փորձել են Հայաստան-Վրաստան հարաբերություններում իրենց շահերից բխող ինչ–ինչ փոփոխություններ ստանալ։ Բայց դա նրանց չի հաջողվել և չի էլ հաջողվի։
Մելիքյանի համոզմամբ` Փաշինյանի հայտարարության հիմնական շարժառիթը ևս տարբեր հարթակներում պարբերաբար հնչող համեմատականներ են, որտեղ Հայաստանը եվրոպական դիտանկյունից ավելի դրական է ներկայացվում, Վրաստանը` բացասական։
«Վարչապետի հայտարարության առաջին շահառուն, իմ կարծիքով, պաշտոնական Թբիլիսին է, որին ասվում է, որ Հայաստան-Վրաստան հարաբերություններն անփոփոխ են, բարեկամական են, դինամիկ զարգացող են։ Մյուս շահառուն 3-րդ երկրներն են, որոնց ցույց է տրվում, որ պետք չէ այս հարաբերությունների վրա ինչ-որ ձևով ազդել»,– ասում է Մելիքյանը։
Ինչ վերաբերում է Կոբախիձեի հայտարարությանը, Մելիքյանի կարծիքով, այն ուղղված է եղել ոչ թե Երևանին, այլ ԵՄ–ին։
«Միգուցե որոշ բաներ կան, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Բայց այստեղ հստակ Թբիլիսին իր քայլն արեց, Երևանը նախկինում ևս պաշտոնապես հանդես է եկել որոշ դրական հայտարարություններով, և դրանցից ամենաակնառուն Ստրասբուրգում ՀՀ վարչապետի այն հայտարարությունն էր, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար շատ կարևոր է Վրաստան-ԵՄ հարաբերությունների դրական դինամիկան, ինչը այսօր այդպես չէ։ Նա նաև ցանկություն էր հայտնել, որ այդ հարաբերությունները դրական միտում ստանան»,– հիշեցնում է Մելիքյանը։
Մեր զրուցակիցն արձանագրում է, որ եթե աշխարհաքաղաքական կամ որևէ այլ փոփոխություն տեղի չունենա, ապա Վրաստան– ԵՄ հարաբերություններում առկա ճգնաժամը կարող է շարունակվել մինչև 2028թ–ը։
Իրավիճակը, ըստ Մելիքյանի, որոշակիորեն կարող է փոխել ԱՄՆ–ի մոտեցումը, որտեղ Վրաստանի նկատմամբ դրական դինամիկա է նկատվում. կան հանդիպումներ, այցեր, առայժմ զգուշավոր հայտարարություններ։
«Հայաստանի և Վրաստանի անկախության 30 տարվա ընթացքում տարբեր երրորդ երկրներ փորձել են Հայաստան-Վրաստան հարաբերություններում իրենց շահերից բխող ինչ–ինչ փոփոխություններ ստանալ։ Բայց դա, իմ կարծիքով, նրանց չի հաջողվել և չի էլ հաջողվի, քանի որ Երևանն ու Թբիլիսին միշտ գնահատել են այդ հարաբերությունները և միշտ փորձել են երրորդ կողմերի ազդեցությունից զերծ պահել դրանք` լինեն այդ երկրները տարածաշրջանի երկրներ, թե տարածաշրջանից դուրս գտնվող, բայց տարածաշրջանում շահեր ունեցողներ։ Ուստի այս պարագան, իմ կարծիքով, բոլորի համար ուսուցողական պիտի լինի, որ այս հարաբերությունների վրա չփորձեն ինչ-որ ձևով ազդել»,– ասում է Մելիքյանը։
Նրա խոսքով` կարևոր է նաև, որ Թբիլիսիում ևս ճիշտ գնահատեն Հայաստանի մոտեցումը, դրական եզրակացություններ անեն և շահագրգռված լինեն շարունակելու Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը, փոխայցերի դյուրացումը, հատկապես` տուրիստական սեզոնին ընդառաջ։
Մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց՝ Հայաստանը շահագրգիռ է, որ Եվրամիություն-Վրաստան հարաբերությունները կարգավորվեն և այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են։