Պարզ է` իր այն թիմակիցն է ինֆորմացիա փոխանցել, ում հետ մտերիմ է. Հակոբյանը` Թևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

22.05.2026 | 19:33

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Factor TV-ի հետ զրույցում մեկնաբանեց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը։

«Ենթադրվում է, որ ինչ-որ երկրորդ կամ երրորդ անձի միջոցով է փոխանցվել այդ ինֆորմացիան։ Այսինքն՝ այստեղ արդեն երկու գործողություն է՝ ոչ միայն գաղտնիքի տարածում, այլև գաղտնի ինֆորմացիան ապօրինի կերպով նախ ստանալ, հետո` տարածել»,- ասաց իշխանական պատգամավորը։

Հակոբյանից հարցրինք՝ ո՞ւմ նկատի ունի։

«Իր թիմակիցները, հո ես չեմ կամ իմ թիմակիցները չեն։ Պարզ է, չէ՞՝ իրենց ֆրակցիայից ինչ-որ մեկը։ Հավանաբար, ում հետ ավելի մտերիմ է, կամ ով իր հետ հանցակից է և սնվում է ենթադրյալ նույն 622 հազար դոլարից»,- ասաց Հակոբյանը։

Հարցին՝ արդյոք հայտնի են կոնկրետ անուններ, Հակոբյանը պատասխանեց, որ կոնկրետ անուններ չգիտի և իրավիճակին տիրապետում է միայն պաշտոնական հայտարարությունների մակարդակով։

Հիշեցնենք՝ երեկ Քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց Անդրանիկ Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով։ Ըստ իրավապահ կառույցի՝ Թևանյանը ռուսերեն թարգմանված տեսքով փոխանցել է փակ նիստի ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ՝ դրա դիմաց ստանալով առանձնապես խոշոր չափերի՝ 622 հազար ԱՄՆ դոլար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment