Օվերչուկը հայտարարել է, թե Մոսկվան ցանկանում է, որ Հայաստանը մնա ԵՏՄ-ում

Քաղաքականություն

22.05.2026 | 17:35

Ոչ ոք չի ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, բայց իրավիճակը ոչ ստանդարտ է, «Վեստիին» ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Գիտեք՝ իրավիճակը շատ տարօրինակ է, ոչ ստանդարտ, քանի որ ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, և Հայաստանի ղեկավարները նույնպես ասում են, որ չեն ուզում դուրս գալ ԵՏՄ-ից»,- ասել է նա։

Նա շեշտել է՝ Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանը մնա միության մեջ։

«Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵՏՄ-ում և բարգավաճի ու շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես նրանք արել են վերջին տարիներին, երբ ԵՏՄ-ում էին»,- ընդգծել է Օվերչուկը։

Ավելի վաղ ռուսաստանցի պաշտոնյան հայտարարել էր, թե մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կքննարկվի կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment