ՌԴ–ն պահանջել է ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնել Ստարոբելսկին հարվածելու կապակցությամբ

https://arm.sputniknews.ru/20260522/rdn-pahanjel-e-mak-i-akh-hratap-nist-anckacnel-starvobelskin-harvatselu-kapakcutjamb-102502449.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102477745_160:0:1120:720_1920x0_80_0_0_bd461b6f342f99689b3771faeb019ff2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ուկրաինա, քոլեջ

ռուսաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ուկրաինա, քոլեջ

Բաժանորդագրվել

Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ի համակցված զանգվածային հարվածի հետևանքով Ստարոբելսկի քոլեջի տարածքում հանրակացարանի շենքը փլուզվել է, կան զոհեր և տուժածներ:

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել Ստարոբելսկի հանրակացարանին հասցված հարվածի կապակցությամբ։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունից։

Ավելի վաղ ԼԺՀ–ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել էր, որ Ստարոբելսկի մասնագիտական քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել է 35 մարդ. ավելի ուշ պարզվեց, որ վիրավորների թիվը 39 է, կա նաև 4 զոհ:

«Ժամը 14։00-ի դրությամբ ԼԺՀ-ում Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած երեխաների թիվը հասել է 39-ի։ 9 երեխաներ տեղափոխվել են հիվանդանոցներ, 3–ի առողջական վիճակը ծանր է»,– հայտնել է ՌԴ-ում երեխայի իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։

Մոսկվա տեղափոխելու անհրաժեշտության մասին որոշում դեռ չի կայացվել։

«Նախնական տվյալներով՝ հնարավոր է` փլատակներում ևս 18 երեխա կա։ Աղոթում ենք, որ զոհերի թիվը չավելանա», – նշել է նա։

Լվովա-Բելովան հավելել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment