Ժողովուրդը ոչ միայն չի ուզում Նիկոլին, այլև զզվել է իրենցից, ՔՊ-ի դեմ պետք է միասնական գործենք

Ժողովուրդը ոչ միայն չի ուզում Նիկոլին, այլև զզվել է իրենցից։ ՔՊ-ի դեմ պետք է միասնական գործենք։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այս պահին ակնհայտ է, որ ժողովուրդը ոչ միայն չի ուզում Նիկոլին, այլև զզվել է էս իշխանությունից։ Ժողովուրդը հստակ արձանագրում է, որ Նիկոլի իշխանությունը ուղիղ սպառնալիք է իր կյանքի, առողջության և երկրի անվտանգության համար։ Նիկոլն ու իր խմբակը հասկանում են էս իրավիճակը և փորձում են իրենց իշխանության վերարտադրությունն ապահովելու համար անցնել բռնությունների նոր փուլ։ Կեղծ հոդվածներով, սարքած ձայնագրություններով տարբեր քաղաքական գործիչների բանտարկում են, ձերբակալում են և փորձում են կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական արշավը»-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ՄԱ

Leave a comment