Էրդողանի հրամանագրով Ստամբուլի հայտնի համալսարաններից մեկը փակվել է

Քաղաքականություն

22.05.2026 | 13:24

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հրամանագրով այսօր փակվել է Ստամբուլի Բիլգի համալսարանը, որը երկրի  ամենամեծ բուհերից էր և երկրում հիմնադրված չորրորդ համալսարանը, գրում է Bianet-ը։

Հրամանագրում նշվում է, որ համալսարանի լիցենզիան չեղյալ է հայտարարվել «Բարձրագույն կրթության մասին» թիվ 2547 օրենքի լրացուցիչ 11-րդ հոդվածի համաձայն։ Այս դրույթը թույլ է տալիս Բարձրագույն կրթության խորհրդին (YÖK) փակել համալսարանը, եթե ուսումնական հաստատությունում կրթության որակը համարվում է անբավարար, և իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ առաջարկություններն ու նախազգուշացումները չեն իրականացվում։

Սեպտեմբերից ի վեր համալսարանը վերահսկող հիմնադրամը կառավարում է հոգաբարձուն՝ որպես «Can Holding»-ի առգրավման մաս Խնայողական ավանդների ապահովագրության հիմնադրամի (TMSF) կողմից։

Համալսարանը նախկինում հայտարարել էր, որ եթե այն փակվի, ուսանողները կշարունակեն իրենց ուսումը Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանում (MSGSÜ), որը 2021 թվականին նշանակվել է որպես երաշխավոր պետական ​​համալսարան:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment