ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 43-ամյա Բեգլար Հ.-ի վարած «Hyundai» մակնիշի, 43-ամյա Ռուբեն Մ.-ի վարած «Jeep Compass» մակնիշի և 50-ամյա Դավիթ Մ.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Բենիկ Շահբազյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Թադևոսյանը։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը վարորդներից մեկն է։
–00—ՅՄ