«Վերջին զանգի» շրջանակում մեքենաներ են հատուկ տարածքներ տեղափոխվել

Թարմացվող տեղեկատվություն. «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն (ժամը 13․00-ի դրությամբ)

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Մայիսի 22-ի ժամը 13.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ։

Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Leave a comment