«Ռոսսելխոզնադզորը» խնդիրներ է գրանցում Հայաստանից ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի մատակարարումների հետ կապված։ Այս մասին «Վեստի»-ի եթերում հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հարցն այն է, որ մենք խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի հետ»,- ասել է Դանկվերտը։
Նա նշել է, որ հայկական բիզնեսների ստուգումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ։
«Մենք որոշում կկայացնենք այս ստուգման արդյունքների հիման վրա»,- հավելել է ծառայության ղեկավարը։
«Ռոսսելխոզնադզորն» ավելի վաղ հայտարարել էր, որ 2026 թվականի մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ կմտցվեն։ Նշվում է, որ չնայած հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից երաշխիքների տրամադրմանը՝ Եվրասիական տնտեսական միության համար կարանտինի ենթակա ապրանքների նույնականացումը շարունակվում է։
Դանկվերտը հավելել է, որ գերատեսչությունը կապի մեջ է Հայաստանի տեսչական մարմնի հետ՝ այս խնդիրները լուծելու համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի