Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 5-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 1 փ., Հաղթանակի 1 փ. 1 Նրբ., Հաղթանակի 1 փ. 2 Նրբ., Հաղթանակի 1 փ. 8 -10Նրբ., Հաղթանակի 2 փ., Հաղթանակի 3 փ., Հաղթանակի 3 փ. 2 Նրբ., Հաղթանակի 4 փ., Հաղթանակի 5-14 փ., Հաղթանակի 16 փ., Հաղթանակի 18 փ., Հաղթանակի 18 փ. 1 Նրբ., Հաղթանակի Դեղոյան, Հաղթանակի Լյովայի, Պ.Տիչինայի, 120-207/8 տների և Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։