Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում


Սևադա Սահակյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:


 


Սևադա Սամվելի Սահակյանի կենսագրությունը


Ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքում:


 


Աշխատանքային գործունեություն


2020-2026 թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ),


2016-2020 թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,


VI-XII.2016 թ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության կայազորային քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի ՀԿԳ քննիչ,


2015-2016 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,


2014-2015 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության քրեական գործերի քննության աջակցության բաժնի ավագ քննիչ,


2009-2014 թթ․ – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի իրավական բարեփոխումների և միջազգային կապերի բաժանմունքի պետ,


II-VI.2009 թ. – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հատուկ քաղաքացիական ծառայողների համալրման բաժնի ավագ սպա,


2007-2009 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ավագ սպա-իրավաբան,


2006-2007թթ. – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի վարչական ապարատի սպա-իրավաբան,


2003-2006 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի սպա-իրավաբան,


2002-2003 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի սպա։


2002 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության քաղաք Մոսկվայի ռազմական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:


Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:


 


Այլ տվյալներ


1996-1997 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։


 


Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Դիտումների քանակ9

Leave a comment