«Ման Սիթին» հաղթեց «Նյուքասլին»․ եզրափակիչը կլինի «Արսենալի» դեմ

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթի կիսաեզրափակչում նորից հաղթեց «Նյուքասլ Յունայթեդին»։

Առաջին խաղում «Երկնագույնները» հաղթել էին արդեն (2-0): 

«Էթիհադ» մարզադաշտում եգիպտացի հարձակվող Օմար Մարմուշը դուբլ ձևակերպեց, նիդեռլանդցի կիսապաշտպան Տեժանի Դենդերսն առաջին խաղակեսում հաշիվը դարձրեց 3-0: «Կաչաղակներին» հաջողվեց միայն մեկ գնդակով պատասխանել․ պաշտպան Մալիկ Տիաուի փոխանցումից հետո հարձակվող Անտոնի Էլանգան երկրորդ խաղակեսում գրավեց Ջեյմս Թրաֆորդի դարպասը։

Երկու խաղերի արդյունքով «Ման Սիթին» հաղթանակ տարավ ու կխաղա Գվարդիոլայի 5-րդ եզրափակչում:

Մարտի 22-ին Անգլիայի «Ուեմբլի» մարզադաշտում գավաթի համար կպայքարեն Միկել Արտետայի «Զինագործներն» ու Պեպ Գվարդիոլայի «Քաղաքայինները»։

Leave a comment