ՆԳՆ ոստիկանությունը հրապարակել է թարմացվող տեղեկատվություն Վերջին զանգի միջոցառումների շրջանակում իրականացված ուժեղացված ծառայության վերաբերյալ ժամը 13։00-ի դրությամբ:
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ի դրությամբ, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ։
Եվս մեկ անգամ հորդորում ենք միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։