ԵԱՏՄ-ում ՀՀ կարգավիճակի հարցը ԵԱՏՄ կարգավորումներով կարող է քննարկել միայն Հայաստանը, այսինքն՝ անդամ երկիրը, որը կարող է որոշել դուրս գալ, հայտարարել է Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/ԱՌԿԱ/․ ԵԱՏՄ-ում ՀՀ կարգավիճակի հարցը ԵԱՏՄ կարգավորումներով կարող է քննարկել միայն Հայաստանը, այսինքն՝ անդամ երկիրը, որը կարող է որոշել դուրս գալ։
Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությանը, թե ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության հարցը պետք է քննարկվի առաջիկա նիստին:
«Ուրիշ պրոցեդուրա չկա: Բայց ցանկացած հարց կարող ենք քննարկել, և ենթադրում եմ, որ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել, և մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք»,- ասաց Փաշինյանը:
Օրեր առաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը պետությունների ղեկավարները կքննարկեն մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։