Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն


Մասնավորապես՝


  • 84 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

  • 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

  • 8-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման,

  • 5 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,

  • 4 դեպք՝ հոգեկան ներգործության,

  • 3 դեպք՝ խուլիգանության,

  • 2-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի իրացման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու։


Բացահայտվել է ավազակության, անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափշտակման, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, ծառերը կամ թփերը անզգուշությամբ ոչնչացնելու, երեխայի խնամքի պարտականությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝


  • 5 դեպք՝ շորթման,

  • 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։


Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 7-ը։

Անցած 1 օրում գրանցվել է 9 ավտովթար․ 11 մարդ ստացել է տարբեր  աստիճանի մարմնական վնասվածքներ։

Leave a comment