Դատախազը դիմել է ԿԸՀ՝ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և քր․հետապնդում սկսելու համար

Բաժանորդագրվել

Այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվում «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում և Թևանյանի բնակարանում։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- հայտնեցին դատախազությունից։

Կարգավիճակ չունեմ. իրավապահներն արդեն Թևանյանի բնակարանում են խուզարկություն անում
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:
Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
Այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում և Անդրանիկ Թևանյանի բնակարանում։
Նշենք, որ Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։

Leave a comment