«ՀայաՔվեն» ԿԸՀ–ից պահանջում է չեղարկել Նիկոլ Փաշինյանի գրանցումը որպես թեկնածու

https://arm.sputniknews.ru/20260522/hajaqven-kyhic-pahanjum-e-chegharkel-nikvol-pashinjani-grancumy-vorpes-teknatsu-102484223.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65953095_0:0:1600:1200_1920x0_80_0_0_27a66da0e590452a25dbe6360437e246.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, «հայաքվե», կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

հայաստան, նիկոլ փաշինյան, «հայաքվե», կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

Բաժանորդագրվել

Միավորումը իրավապահ մարմիններին, դատարաններին հորդորում է տուրք չտալ իշխանության ապօրինի ճնշումներին և իրականացնել արդարադատություն` խստորեն պահպանելով Սահմանադրության և օրենքի պահանջները:

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է պաշտոնեական լիազորությունների կոպիտ չարաշահման և բռնության կոչեր հնչեցնելու հիմքով չեղարկել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2026 թ. խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու:

Քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է քաղաքական հաշվեհարդարի փորձը, արձանագրում, որ վարչախմբի ղեկավարը կոպտորեն չարաշահում է իր պաշտոնեական դիրքը` դրանով հարցականի տակ դնելով ամբողջ ընտրական գործընթացի օրինականությունը:

«Գործող վարչախումբը, նախընտրական քարոզարշավի այս վճռական փուլում կանխազգալով իր մոտալուտ պարտությունը և չբավարարվելով քաղաքական մրցակիցների հանդեպ բռնության անթաքույց կոչերով, անցել է բացահայտ ապօրինի և բիրտ բռնաճնշումների»,- նշված է հայտարարության մեջ։

«Հայաքվեն» շեշտում է, որ արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, չունենալով որևէ պաշտոնեական լիազորություն, մայիսի 20-ին նախընտրական հանրահավաքում ուղիղ պատվեր է իջեցրել ՀՀ ԱԱԾ-ին՝ քրեական հետապնդում նախաձեռնելու «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ:

Միավորումը իրավապահ մարմիններին, դատարաններին, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ է անում տուրք չտալ գործող վարչախմբի` ակնհայտորեն ապօրինի և հակապետական ճնշումներին և իրականացնել արդարադատություն` խստորեն պահպանելով Սահմանադրության և օրենքի պահանջները:

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment