Գազի թանկացման մասով, նման բան չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք, որը գործում է, և այդ պայմանագիրը փոխշահավետ է, հայտարարել է Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/ԱՌԿԱ/․ Գազի թանկացում չի կարող լինել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գազի թանկացման մասով, նման բան չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք, որը գործում է, և այդ պայմանագիրը փոխշահավետ է», – ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի շամանակ։
Նա հայտնեց, որ գազի գնի հետ կապված Հայաստանը հստակ ռազմավարական պայմանավորվածությունների է եկել, և այդ պայմանավորվածությունները պետք է պահվեն։
Ապրիլի 1-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանին ասել է, որ հայկական կողմի համար ռուսական գազն ավելի էժան է նստում, քան այդ վառելիքն արժե Եվրոպայում։ Նրա խոսքով՝ այսօր Եվրոպայում գազի գները «հասնում են 600 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է 177,5 դոլարով՝ հազար խորանարդ մետրի դիմաց»։
Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Հայաստանի համար ռուսական բնական գազի թանկացման հավանականությունը, հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կան երկարաժամկետ պայմանագրեր, և դրանք չեն խախտվի։