Կուբան սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգությանը. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Կուբան «սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը», և նրա հետ խաղաղության համաձայնագրի հասնելու հավանականությունը «փոքր է»։

Նրա այս հայտարարությունները հնչել են ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Կուբայի նախկին նախագախ Ռաուլ Կաստրոյին սպանության մեղադրանք առաջադրեց՝ 1996 թվականին երկու ինքնաթիռների խոցման գործով, որի հետևանքով ԱՄՆ քաղաքացիներ էին զոհվել։

Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնը գերադասում է «դիվանագիտական լուծումը», սակայն նախազգուշացրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփն իրավունք և պարտականություն ունի պաշտպանելու իր երկիրը ցանկացած սպառնալիքից։

Ռուբիոն հայտարարել է, որ դիվանագիտությունը դեռևս մնում է Կուբայի հետ հարաբերություններում նախընտրելի լուծումը, սակայն հավելել է. «Անկեղծ ասած, դրա հավանականությունը, հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք այս պահին, փոքր է»։

Նա նաև մեղադրել է Կուբային «ողջ տարածաշրջանում ահաբեկչության առաջատար հովանավորներից մեկը» լինելու մեջ, ինչը Ռոդրիգեսը կտրականապես հերքել է X-ի իր հրապարակման մեջ։

Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը Ռուբիոյին մեղադրել է «ստախոսության» մեջ և հայտարարել, որ կղզին երբեք սպառնալիք չի ներկայացրել ԱՄՆ-ի համար։

Կուբայի արտաքին գործերի նախարարը նաև քննադատել է Ռուբիոյին «ռազմական ագրեսիա հրահրելու» փորձի համար և ԱՄՆ կառավարությանը մեղադրել իր երկրի վրա «անխնա ու համակարգված» հարձակումներ գործելու մեջ։

Leave a comment