Հանրային գործիչ, ԵՊՀ նախկին դասախոս Արմեն Ավետիսյանը գրել է. «ԵՊՀ ռեկտորի աթոռապահը իր ֆեյսբուքյան էջում կիսվում է ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածուի քաղաքական վիդեո-ռիլսով, որտեղ նա քննադատում է իր քաղաքական հակառակորդներին։
Իսկ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը համառորեն պնդում է․
«Հոդված 31. Հանրային բուհի ռեկտորը
6. Հանրային բուհի ռեկտորը իր առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»։
Հ.Գ. Հետաքրքիր է՝ ԵՊՀ գիտխորհրդի անդամները հա՞շտ են այս խայտառակության հետ»: