ԵԱՏՄ–ում կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն Հայաստանը․ Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20260522/eatmum-kargavitshaki-harcy-karvogh-e-qnnarkel-miajn-hajastany-pashinjan-102474708.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/01/81313623_179:0:1600:1066_1920x0_80_0_0_d6b89cb8fd86c0b8e15391d36d47ebab.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

հայաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀ-ն կարող է համբերատար պատասխանել ԵԱՏՄ գործընկերների մոտ առաջացած ցանկացած հարցի։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ԵԱՏՄ կարգավորումների համաձայն` միայն անդամ երկիրը կարող է քննարկել կառույցում իր կարգավիճակի հարցը։ Նա այդ մասին հայտարարեց ասուլիսի ժամանակ։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մայիսի 18-ին հայտնեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի թեման կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Նրա խոսքով՝ ավելի լավ կլինի, եթե Հայաստանում արագ կողմնորոշվեն եվրասիական և եվրոպական միությունների միջև ընտրության հարցում, այդպես ավելի ազնիվ կլինի նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների նկատմամբ: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ մայիսի 21-ին հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել։

«ԵԱՏՄ կարգավորումներ կան, որով կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն Հայաստանը, այսինքն` անդամ երկիրը, այլ պրոցեդուրա չկա։ Ցանկացած հարց գործընկերների մոտ կարող է ծագել, մենք էլ համբերատար կպատասխանենք»,- նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք` 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ:
Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:
Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները:
Մայիսի 9-ին Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։

Leave a comment