Հայտնի ձայնագրության գործող անձինք նախկինում էլ են հայտնվել ուշադրության կենտրոնում․ Փաշինյան

Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե հայտնի ձայնագրության գործող անձինք, ըստ օպերատիվ տեղեկությունների, 2024 թ-ից Հայաստանում չեն, նախկինում էլ են հայտնվել ուշադրության կենտրոնում «ապօրինի վարձկանության» թեմայով:

Հիշեցնենք, որ իշխող կուսակցության հետ ասոցացվող ԶԼՄ–ներից մեկն ավելի վաղ տեսագրություն էր հրապարակել, որում դիմակավորված 5 անձինք Արցախի բարբառով դիմում են ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին` նշելով, որ նրա գտնվելու վայրերը գիտեն, վերահսկում են շարժը։ Փաշինյանը մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ժամանակ անդրադարձավ այդ տեսագրությանը և հայտարարեց, որ այդ անձինք «փախած լակոտներ» են, ինքը բոլորին հայտնաբերելու է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնել է, որ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment