Գազի թանկացում չի լինի՝ պայմանագիր ունենք․ Փաշինյան

Բաժանորդագրվել

Լրացվում է

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. ՀՀ-ում գազի գնի թանկացում չի կարող լինել, քանի որ գործող պայմանագիր կա։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Նման բան չի կարող լինել, որովհետև մենք գործող պայմանագիր ունենք ու այն փոխշահավետ է։ Գազի գնի հետ կապված հստակ ռազմավարական պայմանավորվածւթյուններ ունենք ու պետք է դա պահենք»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի թանկացման հարցին։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել է՝ նման բան տեղի չի ունենա։ Պապոյանը պնդել էր, որ այնուամենայնիվ, երկիրը «պլան Բ» ևս ունի՝ խոսելով սահմանները բացելու մասին, որտեղով հնարավոր է լինում բեզնին և վառելիք բելեր այլ շուկայից։

Leave a comment