Սպասվում է գետերի ջրի ելքերի մեծացում. ՆԳՆ ՓԾ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Առաջիկա օրերին Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ ջրամբարից ներքև գետահունով դեպի Արփա գետ՝ պայմանավորված ջրամբարից վերև ընկած տարածքի ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
՛՛Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում։
Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց:
Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն՛՛,-ասված է Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հաղորդագրության մեջ: