Առեղծվածային մահվան դեպք՝ «Հյուսիսային ավտոկայանում», որտեղ հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմինը

Մայիսի 19-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հյուսիսային ավտոկայանում» դի կա

      Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Վասիլ Խ․-ն է։

      Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանության /հանկարծամահության/ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աբովյանի քննիչները հայտնաբերել են ականատես վկայի, ով հայտնել է, որ «Հյուսիսային ավտոկայանում» մահացածը մոտեցել է իրեն և հայտնել, որ վատ է զգում, ապա ջուր է խնդրել, որից հետո հանկարծամահ է եղել։

Leave a comment