Աֆղանստանում աղջիկների ամուսնության տարիքը իջեցվել է մինչև 9 տարեկան

https://arm.sputniknews.ru/20260521/afghanstanum-aghjikneri-amusnutjan-tariqy-ijecvel-e-minchev-9-tarekan-102466657.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41941314_89:0:1512:1067_1920x0_80_0_0_bb63c3f4283be14612525b9221bd7d19.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աֆղանստան

Բաժանորդագրվել

Նոր նորմերը կարգավորում են նաև մինչև աղջիկների սեռահասունությունը կնքված ամուսնությունները:

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Աֆղանստանում «Թալիբան» շարժումը հաստատել է նոր կանոններ, որոնք փաստացի թույլ են տալիս աղջիկներին ամուսնանալ սեռական հասունության հասնելուց հետո: Այս մասին հայտնում է The Times-ը:

««Ամուսինների առանձին կեցության սկզբունքները» անվանմամբ փաստաթղթի համաձայն՝ ամուսնանալու հնարավորությունն այժմ ուղղակիորեն կապված է սեռական հասունության առաջացման հետ։ Միևնույն ժամանակ, «կույս» ճանաչված և սեռական հասունացման տարիքի հասած աղջկա լռությունը կարող է գնահատվել որպես ամուսնության համաձայնություն:

Պարբերականը նշում է, որ իսլամական իրավունքի սուննի խոշորագույն դպրոցում աղջիկների սեռական հասունության տարիքը սահմանվում է 9 տարեկանից։ Փաստաթուղթը հաստատվել է թալիբների գերագույն առաջնորդ Հայբաթուլա Ախունդզադի կողմից և հրապարակվել ռեժիմի պաշտոնական տեղեկագրում:

Նոր նորմերը կարգավորում են նաև մինչև աղջիկների սեռական հասունությունը կնքված ամուսնությունները: Նման միությունը հնարավոր կլինի խզել միայն թալիբների դատարանի միջոցով և որոշակի պայմանների դեպքում, եթե ամուսնությունը կազմակերպող խնամակալները ճանաչվեն դաժան, հոգեպես անմեղսունակ կամ բարոյապես չկայացած:

Մինչ թալիբների իշխանության գալը Աֆղանստանում ամուսնության նվազագույն տարիքը աղջիկների համար 16-ն էր, իսկ տղաների համար՝ 18-ը։ Մինչև 15 տարեկան աղջիկների հետ ամուսնություններն արգելվեցին 2009 թվականին ընդունված` կանանց նկատմամբ բռնության վերացման մասին օրենքով:

Աֆղանական «Rawadari» իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Շահարզադ Աքբարը հայտարարել է, որ նոր օրենքը փաստորեն օրինականացնում է մանկական ամուսնությունները և զգալիորեն սահմանափակում է կանանց ամուսնալուծվելու հնարավորությունները:

«Այս օրենքի գլխավոր ուղերձն այն է, որ դուք չեք կարող բաժանվել ամուսնուց առանց նրա համաձայնության», – նշել է Աքբարը:

ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ 15-49 տարեկան աֆղան կանանց մոտ 28%-ը ամուսնացել է մինչև 18 տարեկան դառնալը:

Ավելի վաղ՝ մայիսի 3-ին, հայտնի էր դարձել, որ Աֆղանստանի ԱԳՆ-ն դադարեցրել է կանանց կրթական փաստաթղթերի, այդ թվում ՝ արտասահմանում ստացած դիպլոմների հավաստանշումը:

Leave a comment