https://arm.sputniknews.ru/20260521/inch-patzhachaper-en-sahmanvats-yntrakan-khakhtumneri-hamar-parzabanum-e-nakhkin-nakharary-102463971.html
Ի՞նչ պատժաչափեր են սահմանված ընտրական խախտումների համար. պարզաբանում է նախկին նախարարը
Ի՞նչ պատժաչափեր են սահմանված ընտրական խախտումների համար. պարզաբանում է նախկին նախարարը
Sputnik Արմենիա
Տուգանքները կարող են լինել 200 հազարից մինչև 800 հազար դրամ։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T20:25+0400
2026-05-21T20:25+0400
2026-05-21T20:38+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
քարոզարշավ
տուգանք
տեսանյութեր
տեսանյութ
արփինե հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102463806_0:30:721:435_1920x0_80_0_0_efe55036ac505940a329c20fb0f31a8f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Նախընտրական քարոզչության կարգը խախտելու համար օրենքը նախատեսում է քրեական և վարչական պատասխանատվություն։Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը սոցիալական ցանցերում տեսաուղերձով մանրամասնել է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մեխանիզմները, որոնք կիրառվում են քարոզարշավի կանոնները խախտելու դեպքում։ Իրավաբանի փոխանցմամբ՝ օրենսդրությունը հստակ սահմանազատում է պատասխանատվության տեսակները՝ կախված արարքի ծանրությունից և բնույթից։ Ըստ նրա` քարոզչությանն առնչվող ամենակոպիտ խախտումները մտնում են քրեական իրավունքի տիրույթ։ Հովհաննիսյանը ներկայացրել է թե որ դեպքերում պաշտոնատար անձինք կամ լրատվամիջոցները կարող են ենթարկվել խոշոր տուգանքների։«Եթե քարոզչության իրավունք չունեցող պաշտոնատար անձը ներգրավվի գործընթացում, տուգանքը կազմում է 200.000-ից 400.000 դրամ։ Պաշտոնատար անձանց կողմից վարչական ռեսուրսի կիրառումը առաջացնում է 400.000-ից 800.000 դրամի պատասխանատվություն։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ քարոզչության շրջանում լրագրողական կամ սոցիոլոգիական հարցումների հրապարակման հատուկ կանոնները խախտելու համար սահմանված են բարձր տուգանքներ՝ ընդհուպ մինչև 400.000 կամ 600.000 դրամ»,– ներկայացրել է Հովհաննիսյանը։ՄԻՊ–ը վտանգավոր է համարում քարոզարշավին վիրավորանք և բռնություն քարոզող խոսույթըՆախկին նախարարը հավելել է, որ առանձին վարչական պատասխանատվություն է սահմանված նաև «լռության օրը» և բուն քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելու համար, ինչը նպատակ ունի ապահովելու քաղաքացիների ազատ ու անկաշկանդ ընտրության իրավունքը։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
2026
Լուրեր
am_HY
Ի՞նչ պատժաչափեր են սահմանված ընտրական խախտումների համար. պարզաբանում է նախկին նախարարը
Sputnik Արմենիա
Ի՞նչ պատժաչափեր են սահմանված ընտրական խախտումների համար. պարզաբանում է նախկին նախարարը
2026-05-21T20:25+0400
true
PT1M24S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102463806_0:0:721:540_1920x0_80_0_0_c0db07da15abb2c4631b461af72d44bb.jpg.webp
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ, տուգանք, տեսանյութեր, տեսանյութ, արփինե հովհաննիսյան, видео
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ, տուգանք, տեսանյութեր, տեսանյութ, արփինե հովհաննիսյան, видео
Տուգանքները կարող են լինել 200 հազարից մինչև 800 հազար դրամ։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Նախընտրական քարոզչության կարգը խախտելու համար օրենքը նախատեսում է քրեական և վարչական պատասխանատվություն։
«Քրեական պատասխանատվությունը նախատեսված է նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելու, նախընտրական քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ այլ կերպ խոչընդոտելու համար։ Մնացած տարբեր խախտումների համար, որոնք տարբեր են, և Ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզչության կարգը խախտելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն»,– նշել է նա։
Հովհաննիսյանը ներկայացրել է թե որ դեպքերում պաշտոնատար անձինք կամ լրատվամիջոցները կարող են ենթարկվել խոշոր տուգանքների։
«Եթե քարոզչության իրավունք չունեցող պաշտոնատար անձը ներգրավվի գործընթացում, տուգանքը կազմում է 200.000-ից 400.000 դրամ։ Պաշտոնատար անձանց կողմից վարչական ռեսուրսի կիրառումը առաջացնում է 400.000-ից 800.000 դրամի պատասխանատվություն։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ քարոզչության շրջանում լրագրողական կամ սոցիոլոգիական հարցումների հրապարակման հատուկ կանոնները խախտելու համար սահմանված են բարձր տուգանքներ՝ ընդհուպ մինչև 400.000 կամ 600.000 դրամ»,– ներկայացրել է Հովհաննիսյանը։
Նախկին նախարարը հավելել է, որ առանձին վարչական պատասխանատվություն է սահմանված նաև «լռության օրը» և բուն քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելու համար, ինչը նպատակ ունի ապահովելու քաղաքացիների ազատ ու անկաշկանդ ընտրության իրավունքը։