Քննարկվել են անվտանգ էներգետիկ համակարգերի ֆինանսավորման և ներդրումային քաղաքականության հարցեր


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մայիսի 19-21-ին մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի (OPEC Fund) և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ։


 


Միջոցառումը կարևոր հարթակ է հանդիսանում՝ խթանելու պետական կառույցների զարգացման բանկերի և մասնավոր հատվածի միջև արդյունավետ համագործակցությունը։


 


Քննարկվել են ռազմավարական առաջնահերթությունները, ներդրումային քաղաքականությունները և տարածաշրջանային զարգացման հեռանկարները։


 


Տեխնիկական նիստերի ընթացքում ոլորտի առաջատար մասնագետներն ու քաղաքականության փորձագետները ներկայացրել են նորարարական մոտեցումներ, գործիքներ և լավագույն փորձը՝ նպաստելով մասնագիտական գիտելիքի փոխանակմանն ու կարողությունների զարգացմանը։


 


Միջոցառմանը ներկայացվել են հաջողված նախաձեռնություններ և ֆինանսավորման կիրառելի մոդելներ, որոնք կարող են ծառայել որպես օրինակ հետագա ծրագրերի մշակման և ներդրման համար։

Դիտումների քանակ5

Leave a comment