Զգուշացե՛ք․ կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և պետական այլ գերատեսչությունների անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանությունից:

Խարդախության սխեման Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ արտասահմանյան հեռախոսահամարներով ՆԳՆ և պետական այլ կառույցների անունից իրականացվում են մասսայական հաղորդագրությունների ուղարկումներ քաղաքացիներին։ Հաղորդագրություններով հասցեատերերին առաջարկվում է կատարել որոշակի գործողություններ:

Պաշտոնական հրապարակմանը կից ներկայացված լուսանկարների համաձայն՝ կեղծ հաղորդագրություններով քաղաքացիներին, ի թիվս այլնի, առաջարկվում է վճարել իբր կատարված որոշակի իրավախախտումների համար նախատեսված տուգանքներ։

ՆԳՆ հորդորը. Գերատեսչությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, ամբողջությամբ անտեսել նմանատիպ հաղորդագրությունները և արտասահմանյան անհայտ համարներից ստացվող հղումներով չփոխանցել անձնական կամ ֆինանսական տվյալներ:

Leave a comment