Հայաստանի գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի (խառը մենամարտեր) ֆեդերացիան հայտարարել է Եվրոպայի առաջնության տոմսերի պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին:
Մայիսի 24-31-ին Երևանի «Գազպրոմ Արենա» մարզահամալիրում կայանալիք մրցումների տոմսերի արժեքը 5000 դրամ է։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել Mootq հարթակում։
Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին անգամ է ընդունելու UWW-ի հովանու ներքո անցկացվող մրցաշար։ Մայիսի 24-27-ը կանցկացվեն գրեփլինգի մեծահասակների, Մ20, Մ17, Մ15 տարեկանների և վետերանների Եվրոպայի առաջնությունները։ Մայիսի 28-31-ին կկայանան պանկրատիոնի ու սիրողական MMA-ի մեծահասակների, Մ20, Մ17, Մ15 տարեկանների և վետերանների Եվրոպայի առաջնությունները։