Մոտ 130 հայկական գինիներ են ներկայացված երևանյան միջազգային մրցույթ-համտեսին

https://arm.sputniknews.ru/20260521/mvot-130-hajkakan-gininer-en-nerkajacvats-erevanjan-mijazgajin-mrcujt-hamtesin-102457005.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/06/64004292_180:0:1600:1065_1920x0_80_0_0_6fe1ad3509afe5f043602e1899b0efcb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գինի, գեղեցկության մրցույթ, հայաստան

գինի, գեղեցկության մրցույթ, հայաստան

Բաժանորդագրվել

Հայաստանը հյուրերին հետաքրքրում է առաջին հերթին իր նորույթով՝ տեղական գինիներով, որոնք պատրաստված են աշխարհում քիչ հայտնի սորտերից։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Երևանում անցկացվող «Concours Mondial de Bruxelles» գինու միջազգային մրցույթ-համտես-փառատոնին ժամանել են մասնագետներ 65 երկրներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախագահ Զարուհի Մուրադյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ մրցույթին կներկայացվի մոտ 8 հազար գինի, որից մոտ 130-ը հայկական են։ Տեղական արտադրողների համար կարևոր է, որ գնահատումը զուգակցվի յուրատեսակ խորհրդատվությամբ: Մուրադյանը նշեց, որ համտես իրականացնող միջազգային սոմելիեները ոչ միայն գնահատականներ կտան, այլև կբացատրեն, թե ինչու է իրենց դուր եկել կամ դուր չի եկել այս կամ այն գինին:

Ցուցահանդեսին ժամանել են շուկայի փորձագետներ, «գինու լրագրողներ», բլոգերներ, սոմելիեներ, ինչպես նաև տարբեր երկրներից տարբեր խանութների և առևտրային ցանցերի գնումների շուրջ 120 մասնագետներ: Նրանց թվում են ինչպես ավանդական, այնպես էլ զարգացող շուկաների ներկայացուցիչներ, ինչպես, օրինակ, խոշոր դիստրիբյուտոր Աֆրիկայից:

Ծրագիրը փորձել են հյուրերի համար դարձնել առավել հագեցած։ Սովորաբար նշված մրցույթը տևում է 4 օր, սակայն հայկական կողմը խնդրել է լրացուցիչ 1 օր՝ որպեսզի կազմակերպի էքսկուրսիա դեպի Վայոց Ձոր՝ տարածաշրջան, որը հայտնի է գինեգործության հարուստ ավանդույթներով և տեղական խաղողատեսակներով (որոնք տարբերվում են աշխարհում տարածված տեսակներից):

«Տեղական ինքնատիպությամբ է, որ մեր գինիներն առաջին հերթին հետաքրքրում են արտասահմանյան գործընկերներին։ Նրանք տպավորվել են նաև Վայոց Ձորում տեսած կարասներով, դրանց պատրաստման տեխնոլոգիայով ու դրանց միջոցով հնեցված գինիներով։ Բայց, իհարկե, հյուրերին ներկայացնում ենք նաև մեր մյուս գինեգործական շրջանները և գինեգործության ժամանակակից տեխնոլոգիաները», – նշեց Մուրադյանը։

Իր հերթին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ միջոցառման հյուրերը (ներառյալ լրագրողներն ու բլոգերները) արդեն սկսել են սոցցանցերում ու մամուլում հրապարակումներ անել հայաստանյան շրջագայություններից, որոնք տասնյակ և հարյուր հազարավոր դիտումներ են հավաքել:

Նշենք, որ հայկական գինու արտահանման ծավալի ավելի քան 70 %-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։

Leave a comment