Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը

Սերբ նախկին թենիսիստ Վիկտոր Տրոիցկին դարձել է աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչի նոր մարզիչը։ Այդ մասին «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոնը հայտնել է սոցցանցերում։

«Բարի գալուստ իմ ընկեր, թիմակից և այժմ մարզիչ… Վիկտոր Տրոիցկի»,- գրել է Ջոկովիչը՝ հրապարակելով լուսանկար։

40-ամյա Տրոիցկին ու 38-ամյա Ջոկովիչը 2010 թվականին Սերբիայի հավաքականի կազմում դարձել են Դևիսի գավաթի խաղարկության հաղթող։

Այս ամիս սերբ թենիսիստը մասնակցել էր Հռոմի «Մասթերսին», որի երկրորդ շրջանում պարտվել էր խորվաթ Դինո Պրիզմիչին։

Leave a comment