Հասարակություն
21.05.2026 | 17:05
Մասիսի ոստիկանությունը հայտնում է, որ Հայանիստ գյուղում շտապօգնության անձնակազմին սպառնացող 49-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Ըստ ոստիկանության՝ նա ոչ սթափ վիճակում խոչընդոտել է բուժաշխատողների աշխատանքին և սպառնալիքներ հնչեցրել։
«Մայիսի 19-ին՝ ժամը 20․30-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով Հայանիստ գյուղ մեկնած շտապօգնության անձնակազմին բուժառուն սպառնում է՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործողություններին։
Հայանիստ մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ ոչ սթափ 49-ամյա տղամարդը շտապօգնության աշխատողներից պահանջել է կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են նրանց գործառույթների հետ, հնչեցրել է սպառնալիքներ՝ շտապօգնության աշխատողների մոտ առաջացնելով վախի և տագնապի զգացողություն։
49-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասված է ՆԳՆ -ի տարածած հաղորդագրությունում։