Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

21.05.2026 | 16:35

Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզում է նախընտրական քարոզարշավ իրականացնում։ Factor TV-ն մարզի Վերին Արտաշատ գյուղում արձանագրել է, որ Փաշինյանին դիմավորելու հատուկ միջոցառում էր կազմակերպվել։ Այն համակարգում էր Արտաշատի ՔՊ-ական համայնքապետ Կառլեն Մկրտչյանը։

Դիմավորման արարողությանը ներգրավել էին նաև Արտաշատի մշակութային տան սաներին։ Մշակույթի տան տնօրեն Նինել Գաբրիելյանը և մշակույթի տան պարուսույցը ցուցումներ էին տալիս երեխաներին, թե ինչպես հարվածել թմբուկին, հաշվել մինչև 16-ը և 16 թիվն առանձնակի տոնայնությամբ արտասանել։

Նինել Գաբրիելյանին Factor TV-նը մի քանի հարց ուղղեց, բայց նա հրաժարվեց պատասխանել։ Վերին Արտաշատի դպրոցի աշակերտներն էլ մեզ փոխանցեցին, որ այսօր դասապրոցեսը նախատեսվածից շուտ են ավարտել, որ ներկա լինեն Փաշինյանի հետ հանդիպմանը։ Նրանք ՀՀ և ՔՊ դրոշներն էին ծածանում։ Երեխաները նաև կապույտ ծխարձակող սարքեր ունեին, Փաշինյանի գալուն պես ՔՊ-ի կողմից որպես խորհրդանիշ օգտագործվող կապույտ գույնի ծուխը երկինք բարձրացավ։

 

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment