Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում ընթացող քարոզարշավի ընթացքում ասել է, որ Հայաստանի առաջ բացված են հարյուրամյակների հեռանկարներ։
«Թվում էր, թե հանձնվելը հնարավորինս ամենակարճ և ամենատրամաբանական ճանապարհն է, որովհետև առնվազն հանձնվում ենք և ավարտվում է դրանով ամեն ինչ, և շատ մեծ էր իմ ուրախությունը և բավարարվածությունը, երբ որ մեր քաղաքական և կառավարական թիմը արձանագրեց, որ ո՛չ, մեքն հստակ և աներկբա պետք է կանգնենք մեր անկախության ճանապարհին, մեր պետության և մեր ինքնիշխանության ճանապարհին»,-ասել է վարչապետը և հավելելո, որ այդ ճանապարհը անցնելով ստացել ենք ահավոր հարվածներ, կորուստներ ենք ունեցել։
«Բայց այսօր եկել եմ ձեզ այն լուրով, որ մենք այդ ճանապարհը ոչ միայն անցել ենք, ոչ միայն անցնում ենք, մենք տեղ ենք հասել այդ ճանապարհին»,-շեշտել է վարչապետը։