ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելն օրինաչափություն է դառնում. Զախարովան՝ Փաշինյանի մասին

https://arm.sputniknews.ru/20260521/eatm-gagatnazhvoghvovin-chmasnakceln-orinachaputjun-e-darnum-zakharvovan-pashinjani-masin-102446372.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102442559_237:0:1677:1080_1920x0_80_0_0_84e4e4efa18e6209854de647ac3c6f28.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, մարիա զախարովա, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրամիություն, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, աստանա, видео

արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, մարիա զախարովա, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրամիություն, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, աստանա, видео

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցի մայիսի 28-29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։

Ռուսական կողմը Հայաստանից պաշտոնական ծանուցում է ստացել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել ԵԱՏՄ նիստին։ Սակայն խնդիրը ոչ թե նրա բացակայությունն է, այլ այն, որ սա արդեն օրինաչափություն է դառնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Մոսկվան ընկալում Փաշինյանի՝ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը, և հնարավո՞ր է արդյոք պահպանել շփումները Հայաստանի հետագա «եվրոպականացման» դեպքում։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցի մայիսի 28-29-ը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ինչպես նշել է ռուսաստանցի դիվանագետը, իրավիճակներ, երբ անդամ պետությունների (ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների) ներկայացուցիչները այս կամ այն ​​պատճառով չեն մասնակցել ԵԱՏՄ մարմինների աշխատանքներին, նախկինում ևս եղել են։

«Դա ցանկալի չէ, սա այն չէ, ինչին ձգտում են, բայց նման բաներ լինում են», – նշել է Զախարովան։

Սակայն, նրա խոսքով, խնդիրն այն է, որ Փաշինյանի նմանատիպ դիրքորոշումը ԵԱՏՄ-ի վերաբերյալ, արդեն օրինաչափություն է դառնում։

Զախարովան հայտարարել է, որ Փաշինյանի բացակայությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին ողբերգություն չէ բուն միության համար։

«Բուն միության համար որևէ ողբերգություն չկա։ Խնդիրը Հայաստանի մեջ է», – նշել է նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան նախընտրում է գնահատել իրավիճակը՝ հիմնվելով այն կոնկրետ գործնական քայլերի վրա, որոնք ձեռնարկում է ՀՀ կառավարությունը՝ իր եվրոպամետ ուղին իրականացնելու համար, և որոնք ազդում են Եվրասիական տնտեսական միության վրա։

«Մենք ի սկզբանե ասել ենք, որ հնարավոր չէ համատեղել ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեկ այլ ինտեգրացիոն բլոկի վերազգային կարգավորման մեխանիզմների ներդրման հետ», – հիշեցրել է դիվանագետը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը բազմիցս բարձրացրել է այս հարցը «սպառիչ ձևով և բոլոր մակարդակներում»։

Դիվանագետի խոսքով՝ պատճառն այն է, որ ԵՄ կառույցները «ապակառուցողական քաղաքականություն» են վարում և ապօրինի պատժամիջոցներ են կիրառում ԵԱՏՄ անդամ երկրների դեմ։

«Սա լիովին հակասում է ոչ թե այն պատճառով, որ մենք դեմ ենք փոխգործակցության տարբեր ձևերի համատեղմանը։ Հակառակը. մենք միշտ ասել ենք, որ համագործակցությունը հնարավոր է ներդաշնակ ձևով համատեղել տարբեր ուղղություններով։ Սակայն դա հնարավոր էր մինչև Արևմտյան Եվրոպայից ուղիղ հարվածների գալը, և քանի դեռ դա հիբրիդային պատերազմի չէր վերածվել, այդ թվում՝ տնտեսական ոլորտում», – պարզաբանել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մայիսին Մինսկում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցում էր հեռավար։ Բացի այդ, նա 2023 թվականի աշնանը Բիշքեկ չմեկնեց` մասնակցելու ԵԱՏՄ—ի և ԱՊՀ–ի միջկառավարական խորհուրդներին, այն ժամանակ հանրապետությունը կրկին միջոցառումներին ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Երևանը պետք է հնարավորինս արագ կողմնարոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցելու հարցի վերաբերյալ՝ հնարավոր համարելով «քաղաքակիրթ բաժանումը»։ Փաշինյանն իր հերթին մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիիրավ անդամ, և որ այս հարցի շուրջ հանրաքվե հնարավոր կլինի միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ–ն նշեց, որ Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ գործողություններ չձեռնարկելու իր խոստումը, արևմտյան առաջնորդների և հայկական կողմի լռությունն էլ՝ կապված Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների դեմ ուղղված Զելենսկու սպառնալիքների, արդեն գրանցվել են պատմության մեջ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հավելեց, որ ՀՀ իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծին: Նրա խոսքով՝ նման սցենարը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար:

Leave a comment