Սև թութը հասել ա, ով չի վանկարկում, բարձրանալու ա, քաղի. Փաշինյանը՝ թիմակիցներին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նախընտրական քարոզարշավի հերթական օրը, ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ուղևորվել են Արարատի մարզ:
Տարբեր համայնքներում բնակիչները ողջունում են վարչապետին, գոհունակությամբ խոսում Կառավարության իրականացրած ծրագրերի մասին, լուսանկարվում վարչապետի և մյուսների հետ, աջակցության խոսքեր փոխանցում:
Համայնքներից մեկում շրջայցի ժամանակ վարչապետը բարձրախոսով հայտարարել է, որ համայնքում են՝ բնակիչների հանդեպ սերն արտահայտելու և խնդրանքով դիմելու համար, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցեն ընտրություններին, գնան ընտրական տեղամասեր:
«Սև թութը հասել ա, ով չի վանկարկում, բարձրանալու ա, քաղի»,- կատակելով ասել է վարչապետը՝ հասնելով թթի ծառերին: