Հասարակություն
21.05.2026 | 14:46
Տեսեք՝ Դոնբասյան մեր այցը եղել է հրապարակային։ Մենք մանրամասն տեղեկատվություն ենք հրապարակել, թե ինչով ենք զբաղվել Դոնբասում և ինչու ենք գնացել։ Այցը եղել է տեղի հայ համայնքի հրավերով, քանի որ դա ռազմական գոտի է, շատ նորմալ է, որպեսզի մենք տեղեկանանք, թե մեր հայրենակիցները ինչ վիճակում են։ Դա պետք է պետությունը աներ, փոխարենը մենք ենք արել. հրավիրված հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։
«Մենք հանդիպել ենք Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների հետ, այնտեղի պառլամենտի անդամների հետ։ Այցը եղել է հրապարակային։ Մանրամասն իմ ֆեյսբուքյան էջում և լրատվամիջոցներում տրվել է։ Միջազգային մամուլում, ուշադիր լսեք թվերը, 200 միլիոնից ավել դիտում է ապահովել մեր այդ այցը։ Եվ դրանով իսկ մենք նաև որպես ռազմավարական դաշնակից պետության ներկայացուցիչներ, ցույց ենք տվել, որ Հայաստանում բոլորը չէ, որ դեմ են հայ-ռուսական հարաբերություններին։ Եվ մենք որևէ այլ դաշտ չենք մտել այդտեղ։ Այցը եղել է հումանիտար»,- մանրամասնեց Թևանյանը։
Առավել հանգամանալից՝ տեսանյութում։