ՌԴ-ն պաշտոնական ծանուցում է ստացել Փաշինյանի՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը պաշտոնական ծանուցում է ստացել Հայաստանից՝ Փաշինյանի՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ։ Հանրապետությունը կներկայացնի փոխվարչապետ Գրիգորյանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Խնդիրն այն չէ, որ Փաշինյանը չի գա ԵԱՏՄ գագաթնաժողովին, այլ այն, որ դա համակարգ է դառնում»,-ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Մոսկվան չի դավանում «կամ-կամ» սկզբունքը և միշտ ասել է, որ կարելի է օրգանապես համադրել: Սակայն դա այնքան ժամանակ էր, քանի դեռ ուղղություններից մեկից՝ Արևմուտքից, չսկսեցին հարվածել տնտեսությանը, առևտրին, ֆինանսներին, գումարած՝ ոչ լեգիտիմ պատժամիջոցները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment