Հոնկոնգյան South China Morning Post-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պենտագոնը առաջիկա շաբաթներին նախատեսում է բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել Չինաստան՝ նախապատրաստելու ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հնարավոր այցը։
Եթե այցը կայանա, այն կլինի գրեթե 8 տարվա դադարից հետո առաջին դեպքը, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարն այցելում է Չինաստան։
Պատվիրակությունը, ըստ աղբյուրի, կգլխավորի ԱՄՆ պաշտպանության փոխնախարար՝ քաղաքական հարցերով պատասխանատու Էլբրիջ Քոլբիը։
Քննարկումների հիմնական նպատակն է ամրապնդել Պեկինի և Վաշինգտոնի միջև ռազմական հաղորդակցությունը և նվազեցնել կողմերի միջև հնարավոր լարվածությունները։