https://arm.sputniknews.ru/20260521/ete-nvormal-erkrum-apreinq-kyh-n-petq-e-chegharker-pashinjani-grancumy-surenjanc-102436258.html
Եթե նորմալ երկրում ապրեինք, ԿԸՀ–ն պետք է չեղարկեր Փաշինյանի գրանցումը․ Սուրենյանց
Եթե նորմալ երկրում ապրեինք, ԿԸՀ–ն պետք է չեղարկեր Փաշինյանի գրանցումը․ Սուրենյանց
Sputnik Արմենիա
Քաղաքագետի խոսքով՝ միայն երեկ Փաշինյանն այնքան ապօրինություններ է գործել, որ դրանք բավարար են նրա ցմահ ազատազրկման համար։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T12:43+0400
2026-05-21T12:43+0400
2026-05-21T12:44+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար)
սուրեն սուրենյանց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1b/70534855_0:55:1600:955_1920x0_80_0_0_c69e73a1d2496009bffdcea13639f053.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ուղիղ հրահանգ է տալիս իր քաղաքական հակառակորդի վերաբերյալ, ու հիմա քննչական մարմինները «պարտավոր են» բավարարել նրա երևակայությունը։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։Մայիսի 20-ին Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։ Դրանից հետո Անդրանիկ Թևանյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն է պետական դավաճան, ծառայում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։Քաղաքագետի խոսքով՝ միայն երեկ Փաշինյանն այնքան ապօրինություններ է գործել, որ դրանք բավարար են նրա ցմահ ազատազրկման համար։ Նա շեշտեց՝ Փաշինյանն այս պահին պաշտոնապես արձակուրդում է, հետևաբար իրավապահ մարմինները, նրան ենթակա կառույցներն իրավունք չունեին նրան որևէ բան զեկուցելու։Նա ընդգծեց՝ արևմտյան ինստիտուտներն այսօր խուլ ու համր են դարձել՝ աշխարհաքաղաքական շահերից ելնելով և աչք են փակում Փաշինյանի քայլերի վրա։ Սուրենյանցը վստահ է՝ եթե, օրինակ, փորձի ինքը Փաշինյանի խոսույթի 1 տոկոսն օգտագործել, չի էլ հասցնելու ասուլիսի վայրից դուրս գալ. իրավապահները կգան իր հետևից։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1b/70534855_50:0:1474:1068_1920x0_80_0_0_c4a31ddb280dfa93256d009bb6c3e698.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), սուրեն սուրենյանց
հայաստան, նիկոլ փաշինյան, անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), սուրեն սուրենյանց
Քաղաքագետի խոսքով՝ միայն երեկ Փաշինյանն այնքան ապօրինություններ է գործել, որ դրանք բավարար են նրա ցմահ ազատազրկման համար։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ուղիղ հրահանգ է տալիս իր քաղաքական հակառակորդի վերաբերյալ, ու հիմա քննչական մարմինները «պարտավոր են» բավարարել նրա երևակայությունը։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։
«Անմեղության կանխավարկածի ինստիտուտի վրա թքած ունի, բնականոն և իրավաչափ քննության ինստիտուտի վրա թքած ունի։ Ինքը որոշել է, հոդվածը դրել է, հիմա իր գրպանում տեղավորված քննչական մարմինները պարտավոր են այդ մեկ մարդու հիվանդ երևակայությանն իրավական փաթեթավորում տալ։ Սա ողբերգություն է»,- հայտարարեց Սուրենյանցը։
Քաղաքագետի խոսքով՝ միայն երեկ Փաշինյանն այնքան ապօրինություններ է գործել, որ դրանք բավարար են նրա ցմահ ազատազրկման համար։ Նա շեշտեց՝ Փաշինյանն այս պահին պաշտոնապես արձակուրդում է, հետևաբար իրավապահ մարմինները, նրան ենթակա կառույցներն իրավունք չունեին նրան որևէ բան զեկուցելու։
«Ապօրինի զեկուցել են, հերիք չէ, ինքն էլ ապօրինաբար այդ զեկույցներն օգտագործել է իր մրցակիցներից մեկի դեմ ռեպրեսիա սանձազերծելու համար։ Սա նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանն իրականում արձակուրդի ռեժիմում չէ, գործ ունենք կեղծ արձակուրդի հետ, սա բավարար պատճառ է, որ ԿԸՀ-ն չեղարկի նրա գրանցումը։ Եթե ապրենք նորմալ երկրում, եվրադիտորդներ կան, որ կուրծք են ծեծում ժողովրդավարության, մարդու իրավունքների, թափանցիկ ընտրական համակարգի, թափանցիկ ընտրական պրոցեսի համար, էս մարդիկ էս մասին պետք է բարձրաձայնեն»,- շեշտեց Սուրենյանցը։
Նա ընդգծեց՝ արևմտյան ինստիտուտներն այսօր խուլ ու համր են դարձել՝ աշխարհաքաղաքական շահերից ելնելով և աչք են փակում Փաշինյանի քայլերի վրա։ Սուրենյանցը վստահ է՝ եթե, օրինակ, փորձի ինքը Փաշինյանի խոսույթի 1 տոկոսն օգտագործել, չի էլ հասցնելու ասուլիսի վայրից դուրս գալ. իրավապահները կգան իր հետևից։