2018 թվականի մայիսի 9-ին ես նստեցի մի մեքենայի ղեկին, որը մեծ արագությամբ ընթանում էր դեպի անդունդը և թվում էր ամենատրամաբանականը, թվում էր, թե ուրիշ ճանապարհ չկար, որովհետև մայրուղին դա է, պետք է այդ տեղով գնաս, որովհետև մյուս ճանապարհներին ո՛չ ասֆալտ կա, ո՛չ մեքենան է 4×4: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, Գեղանիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Մենք, թերևս առաջին հայացքից, ոչ տրամաբանական բան արեցինք: Մենք այդ մեքենայով դուրս եկանք պատրաստված մայրուղուց, ասացինք՝ մենք նոր ճանապարհ պետք է գտնենք մեզ համար և մենք գտանք այդ ճանապարհը: Եվ ՀՀ-ն այսօր պետություն է, քան երբևէ, անկախ է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ, բարեկեցիկ է, քան երբևէ, անվտանգ է, քան երբևէ: Սա ամենակարևոր արդյունքն է, որին մենք հասել ենք և ես ուզում եմ մեզ՝ բոլորիս և ձեզ՝ բոլորիդ շնորհավորել այս կարևոր իրադարձության առթիվ»,-նշել է նա։