Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորրորդ տեղում է հետխորհրդային երկրների առաջնորդների նկատմամբ ռուսաստանցիների վստահության մակարդակով:
Այդ մասին հաղորդոմ է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ВЦИОМ վերլուծական կենտրոնի ուսումնասիրությանը։
Առաջատարը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է, ում վստահում է հարցված ռուսաստանցիների 75%-ը։
Երկրորդ տեղում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը՝ 25%, երրորդում՝ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիոեւը (8%), չորրորդում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը (7%)։
Ադրբեջանի, Վրաստանի եւ Ղրղզստանի առաջնորդներին վստահում են հարցված ռուսաստանցիների 5%-ը, Թուրքմենստանի, Տաջիկստանի եւ Մոլդովայի առաջնորդներին՝ 4%-ը։