«Ասթոն Վիլան» դարձել է Եվրոպա լիգայի գավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ասթոն Վիլան» դարձել է ֆուտբոլի Եվրոպա լիգայի գավաթակիր։

Ստամբուլում կայացած եզրափակիչում անգլիական ակումբը 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբ (տեսանյութ)։ Մեկական գոլ են խփել բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը, արգենտինացի հարձակվող Էմիլիանո Բուենդիան ու անգլիացի կիսապաշտպան Մորգան Ռոջերսը։

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին 5-րդ անգամ է հաղթել Եվրոպայի լիգայում ու ռեկորդակիր է այդ ցուցանիշով։

Իսպանացի մասնագետը Եվրոպայի լիգայի գավաթակիր երեք անգամ դարձել է իսպանական «Սեւիլիայի» (2014, 2015, 2016), մեկ անգամ էլ՝ «Վիլյառեալի» (2021) հետ։

Leave a comment