ՔԿ–ն պնդում է՝ Փաշինյանի հետ վիճաբանած Օսիպյանը հայհոյել է

https://arm.sputniknews.ru/20260521/qkn-pndum-e-pashinjani-het-vitshabanats-osipjany-hajhvojel-e-102423827.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102422167_141:0:1140:749_1920x0_80_0_0_aafaac0963a319da23e69a3c68cf1016.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, արթուր օսիպյան, հհ քննչական կոմիտե

հայաստան, նիկոլ փաշինյան, արթուր օսիպյան, հհ քննչական կոմիտե

Բաժանորդագրվել

Արաբկիրում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ արցախցու հետ վիճաբանությունից հետո Փաշինյանը հունից դուրս եկավ և բղավեց` «թալանչի անասուններ»։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո նախ ձերբակալվեց, ապա կալանավորվեց, դիտավորությամբ խոչընդոտել է քարոզարշավը, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել:

«Քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Օ.-ն մարտի 22-ին կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր: Բացի այդ, Ա.Օ.-ն մայիսի 18-ին տեղեկացել է, որ ՔՊ-ի քարոզարշավը լինելու է Արաբկիր վարչական շրջանում ու նպատակ է հետապնդել խոչընդոտել այն: Ֆեյսբուքի իր անձնական օգտահաշվում հրապարակում կատարելուց հետո ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և խոչընդոտել նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք»,- ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում:

Ըստ ՔԿ-ի՝ Օսիպյանը հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ, խաթարել հասարակական կարգը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Օ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։
Մայիսի 18-ին քարոզարշավի ժամանակ Օսիպյանը մեղադրեց Փաշինյանին Լեռնային Ղարաբաղում Արայիկ Հարությունյանի արածների վրա աչք փակելու և նրան աջակցելու համար։ Տղամարդը նշեց, որ Ալիևը պարտադրում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձ ՀՀ, Փաշինյանը սկսեց հակադարձել և հունից դուրս եկավ: Նա սկզբում ասաց, որ արցախցիները Ղարաբաղը չեն կառուցել, բոլորը թալանել են, ապա ընդգծեց՝ հպարտ է, որ Հայաստանն այդ թակարդից հանել է: Այս խոսակցությունից հետո քաշքշուկ սկսվեց, Փաշինյանի շուրջը հավաքվածները փորձեցին տարածքից հեռացնել Օսիպյանին։ Փաշինյանը շարունակեց բղավել բարձրախոսով. «Թող Ղարաբաղի պսևդոէլիտաները ռադ լինեն, գնան։ Էս ովքե՞ր են սրանք, ռադներդ քաշեք ընդհանրապես։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել։ Գնայիր, զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Թալանչի անասուններ»։
Այսօր հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։

Leave a comment