Իրանական ԶԼՄ-ները տարածել են Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական, այդ երկրի նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ։
Վերջինս այս մասին բառացիորեն նշել է․ «Մյուս կողմից, Կովկասում հաշվարկների փոփոխությունը և «Թրամփի (Զանգեզուրի) միջանցք» պարտադրված բառակապակցության խամրումը ցույց տվեցին, որ այժմ տարածաշրջանային միջանցքների քարտեզը գծում են ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքներով, այլ Թեհրանի ձևավորած դաշտային իրողություններով»։
Եթե չեմ սխալվում, սա 40-օրյա պատերազմի ընթացքում Իրանի իշխանական վերնախավում տեղի ունեցած նշանակալի փոփոխություններից հետո նման բարձրաստիճան որևէ իրանցի պաշտոնյայի առաջին հայտարարությունն է «Թրամփի ուղու» վերաբերյալ»։
Հարկ է նշել, որ Վելայաթին նաև նախկինում է աչքի ընկնել այս հարցում շատ կոշտ դիրքորոշմամբ։