ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Թրամփը հայտնել է, որ քննարկել են բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ առևտուրը, ռազմական հարցերը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի շուրջ ներկայիս իրավիճակը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Ուշակովն էլ հայտնել է, որ զրույցը տևել է 1 ժամ, 25 րոպե, քննարկել են ռուս-չինական հարաբերությունների զարգացման ընթացիկ տարվա ծրագրերը։