Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներ


Մայիսի 19-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Կոտայքի մարզի պարեկները, Ջրաբեր գյուղի տարածքում ծառայելիս, նկատել են սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերությանը հատկացված տարածքից դուրս ավազահումքի արդյունահանման, տեղափոխման և վերամշակման դեպք։ 


 


ՆԳՆ-ից հայտնում են՝ ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել բարձող տեխնիկայի ու բեռնատարների վարորդներ, աղացի աշխատակիցներ, նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը։


 


Նախնական տվյալներով պետությանը պատճառվել է մեկ միլիոն դրամի վնաս։


 


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։ 


 


Հանգամանքները պարզվում են։

Դիտումների քանակ122

Leave a comment