Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերված մի շարք խախտումների դեպքի առթիվ:
Դատախազությունը պարզել է, որ թեև մասնավորեցման մրցույթում հաղթել է շվեյցարական ընկերությունը, սակայն Կառավարության 2002 թվականի որոշմամբ բաժնետոմսերը ուղղակի վաճառքով մասնավորեցվել են բելգիական մի կազմակերպության, որի կառավարիչ է նշանակվել Գագիկ Ծառուկյանի խնամու եղբայրը: Դատախազությունը հայտնաբերած խախտումներից հետո «Արարատ-ցեմենտում» ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցով դիմել է Կառավարություն:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան
Դիտումների քանակ11