Թեհրանն ու Վաշինգտոնը շարունակում են քննարկել 14 կետից բաղկացած առաջարկը․ Իրանի ԱԳՆ
Նրա խոսքով մտքերի փոխանակումը տեղի է ունենում Իրանի՝ 14 կետից բաղկացած առաջարկի տեքստի հիման վրա։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Պակիստանը ԱՄՆ-ին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի նոր առաջարկը, որը բաղկացած է 14 կետից։
Ըստ գործակալության տվյալների՝ տեքստում շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա։